Ռուսաստանը 10 օրով դադարեցրել է «Հյուսիսային հոսք» գազատարով Եվրոպայի գազի մատակարարումը
Advertisement 1000 x 90

Ռուսաստանը 10 օրով դադարեցրել է «Հյուսիսային հոսք» գազատարով Եվրոպայի գազի մատակարարումը

Ռուսաստանը 10 օրով դադարեցրել է դեպի Եվրոպա գազի մատակարարումը արտահանման հիմնական երթուղով՝ «Հյուսիսային հոսքով»։ ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ պատճառը գազատարի ամենամյա պլանային տեխսպասարկումն է։ Այս պահի դրությամբ Ռուսաստանից Եվրոպա բնական գազը մատակարարվում է միայն մեկ տրանզիտային խողովակով, որն անցնում է Ուկրաինայի տարածքով։

Նախագծի օպերատոր ընկերությունը՝ Nord Stream AG-ն նշել է, որ «Հյուսիսային հոսքում» պրոֆիլակտիկ աշխատանքները հնարավորություն են տալիս ապահովելու գազատարի արդյունավետ, անվտանգ և հուսալի շահագործումը։ Ընդ որում, ռուսական կողմը նշում է, որ գազի մատակարարման դադարեցումը համաձայնեցված է եղել փոխադրմամբ զբաղվող գործընկերների հետ։

Նախորդ տարի գազատարի պլանային սպասարկումը ևս կայացել էր հուլիսի կեսերին։ Այնուամենայնիվ Եվրոպայում մտահոգված են, քանի որ Ռուսաստանը կարող է չվերականգնել գազի մատակարարումները։

tert.am