Ի՞նչ հիվանդության մասին են վկայում դողացող ձեռքերը
Advertisement 1000 x 90

Ի՞նչ հիվանդության մասին են վկայում դողացող ձեռքերը

Պարզվում է, որ ձեռքերը կարող են դողալ ոչ միայն հոգեկան ցնցումներից և սթրեսից. դողը հաճախ տարբեր հիվանդությունների հետևանք է, փոխանցում է Вести պարբերականը։

Ինչպես նշել է նյարդաբան Պավել Բրանդը, որոշ դեպքերում տրեմորը նորմալ երևույթ է, թեկուզ տհաճ։ Այս տեսակը կոչվում է ֆիզիոլոգիական և ձեռքերում մշտական լարվածության հետևանք է։ Օրինակ՝ նկարիչները, վարսահարդարները, մատնահարդարները կարող են դա նկատել։

Տրեմորները կարող են նաև ժառանգական լինել։ Այս դեպքում առաջանում է ինչպես ձեռքերի, այնպես էլ գլխի դող։ Այն ոչ մի վատ ազդեցություն չի առաջացնում, ի տարբերություն այլ տեսակների, և անցնում է թունդ ալկոհոլի փոքր չափաբաժնից։ Որպես կանոն, դա կախված է ընդունած կեցվածքից՝ այն առաջանում է միայն մարմնի և ձեռքերի որոշակի դիրքի դեպքում։

Իսկ օրինակ թիրեոտոքսիկոզը ի հայտ է գալիս վահանաձև գեղձի աշխատանքի խանգարման դեպքում, բայց միայն երբ հիվանդությանը չեն հետևել, երբ արյան ճնշումը բարձրանում է և սրտի բաբախյունը արագանում է։ Դողը հայտնվում է նաև ուղեղիկի թունավոր վնասման դեպքում՝ ալկոհոլի կամ դեղամիջոցների օգտագործումից։ Լյարդի վնասման դեպքում առաջանում է շատ կոնկրետ տրեմոր, որը կոչվում է «սավառնող»:

«Տպավորություն է, որ մարդը թափահարում է ձեռքերը, ինչպես թռչնի թևեր», – նշում է նյարդաբանը։

Պարկինսոնի հիվանդությունն առաջացնում է ցնցում հանգիստ վիճակում. նույնիսկ երբ ձեռքն անշարժ է, այն շարունակում է դողալ: Իսկ սթրեսը սխալմամբ համարվում է տրեմորի պատճառ՝ այն կարող է միայն մեծացնել եղածը։

Հասկանալու համար, թե ինչ տեսակի տրեմոր է ձեզ մոտ, պետք է դիմել նյարդաբանին: Բժիշկը կախտորոշի և կնշանակի բուժում՝ հաբեր, որոնք կարելի է ընդունել բավականին երկար ժամանակ։ Այս դեղերը կբարելավեն վիճակը և թույլ կտան վերադառնալ աշխատանքի և սովորական առօրյային:

shantnews.am