Ամերիկյան Twitter ընկերությունը այս շաբաթվա սկզբին մտադիր է դատի տալ ձեռնարկատեր Իլոն Մասկին՝ սոցցանցը գնելու գործարքի դադարեցման պատճառով։ Այս մասին կիրակի՝ հուլիսի 10-ին, հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նշվում է, որ ընկերության ղեկավարությունը պայմանագիր է կնքել «Wachtell, Lipton, Rosen & Katz» իրավաբանական ընկերության հետ, որ կներկայացնի ընկերության շահերը դատարանում, գրում է «Известия» թերթը։
Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Բրեթ Թեյլորը պարզաբանել է, որ Twitter-ը դատի է տալու Մասկին՝ հասնելու գործարքի իրականացմանը։