Սահմանադրության օրվա առթիվ ՔՊ-ականների պարգևավճարները գերազանցել են 48 մլն դրամը. hetq.am
Advertisement 1000 x 90

Սահմանադրության օրվա առթիվ ՔՊ-ականների պարգևավճարները գերազանցել են 48 մլն դրամը. hetq.am

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների` Սահմանադրության օրվա առթիվ պարգևավճարների ընդհանուր ֆոնդը կազմել է 48 միլիոն 811 հազար 320 դրամ:

Պատգամավորները պարգևատրվել են պաշտոնային մեկ դրույքաչափի` մեկ ամսվա աշխատավարձի չափով: Նշենք, որ կախված զբաղեցրած վարչական պաշտոնից, պատգամավորների աշխատավարձերի չափը տարբեր է, օրինակ մշտական հանձնաժողովի նախագահինը 793680 դրամ է (հարկերը ներառյալ), հանձնաժողովի փոխնախագահինը` 694470 դրամ է (հարկերը ներառյալ), վարչական պաշտոն չզբաղեցնող պատգամավորինը` 661140 դրամ (հարկերը ներառյալ):

Խորհրդարանից հրաժարվել են ԱԺ նախագահի ստորագրած կարգադրության հավելվածը տրամադրել` որակելով անձնական տվյալ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը  ասել էր, որ ընդդիմությունը չի պարգևատրվել։

hetq.am



Նման նյութեր