Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Պապ Այվազյանի եղբայրը
Advertisement 1000 x 90

Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Պապ Այվազյանի եղբայրը

44-օրյա պատերազմում զոհված Պապ Այվազյանի` Գարիկ Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Այսօր Էրեբունի բժշկական կենտրոնում ծնվեց 44-օրյա պատերազմի անմահ հերոս Պապ Այվազյանի եղբայրը Պապ Այվազյան կրտսերը…»

Պապ Այվազյանը ծնվել է 2001 թվականի Արթիկի շրջանի Լեռնակերտ գյուղում։ Ծառայությունն անցել է Ջրականում, ապա կամավորագրվել Դրմբոնի զորամասի հատուկ ջոկատային ստորաբաժանմանը։ 44-օրյա պատերազմի ժամանակ մասնակցել է Մատաղիս-Թալիշ հատվածում ընթացող մարտերին։ Զոհվել է վիրավոր հրամանատարին օգնելու ժամանակ, նրա աճյունը մինչ օրս գտնված չէ։