Հիմա հասկանում եմ, որ դա իմ կողմից շատ ճիշտ որոշում էր. Մաշա Մնջոյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Հիմա հասկանում եմ, որ դա իմ կողմից շատ ճիշտ որոշում էր. Մաշա Մնջոյան. life.panorama.am

Երգչուհի Մաշա Մնջոյանն օրերս ներկայացրեց իր «Իմ լուսաբաց» կամ «Song for you» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը, որը նկարահանվել է Սիդնեյում:

Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին պատմել է ոչ միայն նոր տեսահոլովակից, այլև երգչուհի Սոնայի հետ համատեղ զուգերգի ու առաջիկա ծրագրերի մասին:

««Իմ լուսաբաց» երգը ստեղծելիս սկսեցինք երաժշտությունից: Հեղինակները ես ու Կարեն Անանյանն ենք: Իսկ երբ կար գեղեցիկ երաժշտությունը, պահանջվում էր համապատասխան խոսքեր: Չգիտես ինչու, երբ դեռ չէին գրվել խոսքերը, առանց բառերի ես երգում էի այս երգը ու հասնելով վերջի հատվածին` միշտ ասում էի`  «Singing this song for you»: Ժամանակ անց դիմեցի շատ տաղանդավոր Իննա Մխիթարյանին, ով անգլերենով գրեց շատ գեղեցիկ խոսքեր, բայց թողնելով իմ հորինած մի քանի խոսքը, որն էլ վերջում իր մեջ կրեց ողջ իմաստը: Այդ ընթացքում միաժամանակ երաժշտությունն ուղարկեցի իմ շատ լավ ընկեր Գայանե Ավետիսյանին, ով նույնչափ գեղեցիկ տեքստ գրեց արդեն հայերենով: Արդյունքում եկավ մի պահ, որ չկողմնորոշվեցի, թե որ տարբերակը կարելի է ընտրել` հանդիսատեսիս ներկայացնելու համար, քանի որ երկուսն էլ շատ էի սիրել ու  շատ մոտ էին ինձ: Երկար մտորումներից հետո որոշեցի երկու լեզվով էլ երգել. Հիմա հասկանում եմ, որ դա իմ կողմից շատ ճիշտ որոշում էր»,- երգի ստեղծման մասին խոսելիս` պատմեց Մաշա Մնջոյանը:

«Իմ լուսաբաց» կամ «Song for you» երգի տեսահոլովակը նկարահանվել է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում.

«Վերջերս, երբ Սիդնեյում էի, մի քանի տեսանյութեր էինք նկարահանել, իսկ երբ երգը արդեն կար, հասկացանք, որ տեսահոլովակը կարելի է հենց այդ կադրերով կազմել` առանց ավելորդությունների: Կարծում եմ` բավականին գեղեցիկ ու հետաքրքիր է ստացվել»,- նշեց երգչուհին:

Անդրադառնալով վերջերս թողարկված Մաշայի ու Սոնայի համատեղ զուգերգին` մեր զրուցակիցը նշեց, որ «Runaway» երգն իրենց համար վաղուց նոր չէր համարվում.

«Իմ ու Սոնայի դուետը վաղուց կար, ուստի մեզ համար այն նոր չէ: Մինչ համացանցում հայտնվելը, այն շատ ենք երգել համերգների ժամանակ, քանի որ վաղուց էինք ձայանգրվել: Համացանցում այն հասանելի չէինք  դարձնում, քանի որ նպատակ ունեինք երգը տեսահոլովակով ներկայացնել, սակայն շատ ձգձգվեց ու որոշեցինք, որ այս անգամ մեր համատեղ զուգերգն առանց տեսահոլովակի հանձնենք մեր հանդիսատեսին: Հույսով եմ, որ ես ու Սոնան ապագայում դեռ շատ զուգերգներ կունենանք ու կհասցնենք դրանք նաև տեսահոլովակներով ներկայացնել»,- նշեց Մաշան ու նկատեց.

«Շատ ուրախալի է այն փաստը, որ առանց տեսահոլովակի էլ երգը սիրվեց հանդիսատեսի կողմից, մենք շատ գեղեցիկ խոսքեր ենք լսում մինչ այսօր, իսկ դա ոգևորոիչ է»:

Ամբողջությամբ՝ life.panorama.am



Նման նյութեր