«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքները իրականացվելու նպատակով հուլիսի 14-ին՝ ժամը 09:00-ից մինչև հուլիսի 15-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի, այդ թվում Ցամաքաբերդ, Գոմաձոր թաղամասերի, Վարսեր, Ծաղկունք, Գեղամավան, Ծովագյուղ, Սեմյոնովկա գյուղերի գազասպառողների, Սևանի թերակղզում, լճափնյա տարածքում («Հայկ Ղուկասյան» սեփականատիրոջից մինչև սեփականատեր «Նինա Վարտանովա») գործող տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Էներգոսերվիս», «Սմբատյան Ռաֆիկ», «ՄՄՄ և Ռ», «Արծափ Շին», «Ալիք» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Սևանի հացի գործարան» ՓԲԸ-ի և հարակից այլ տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 14-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ակունք բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Կոտայքի մարզի Քասախ բնակավայրի «Մուշ» թաղամասի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Չարենցավան համայնքի Արզական բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը:
Հայցում ենք գազասպառողներիներողամտությունը և խնդրում ենք պահպանե լանվտանգության կանոնները:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալունպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: