Ռուս հայտնի սթենդափ-կատակերգու Գարիկ Օգանիսյանին արգելել են մուտք գործել Վրաստան։ Այս մասին նա ինքն է հայտնել սոցցանցերում։
«Գրողը տանի, ինձ թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան։ Անեծք։ Որեւէ մեկը նման իրավիճակում հանտնվե՞լ է։ Ի՞նչ անել», – գրել է նա։ Կատակերգուն նաեւ կցել է մուտքի արգելքի վերաբերյալ Վրաստանի ՆԳՆ պաշտոնական որոշման լուսանկարը։ Այս որոշման կոնկրետ պատճառը փաստաթղթում չի նշվում։
Սարատովից Մոսկվա տեղափոխվելուց հետո Օգանիսյանը դարձել է «Stand-Up Club #1» նախագծի անդամ եւ աշխատանքի է անցել «Երեկոյան Ուրգանտ» շոուում որպես սցենարիստ։