«Ես շատ բախտավոր եմ, որ քեզ պես մայր ունեմ»․ Հրուշ Աճեմյանի շնորհավորանքը մայրիկի տարեդարձին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ես շատ բախտավոր եմ, որ քեզ պես մայր ունեմ»․ Հրուշ Աճեմյանի շնորհավորանքը մայրիկի տարեդարձին

Հոլիվուդյան աստղերի եւ Քարդաշյան քույերերի վիզաժիստ Հրուշ Աճեմյանը շատ ակտիվ է վարում իր Instagram-ը, պարբերաբար հրապարակում է լուսանկարներ, որոնցում ներկայանում է տարբեր կերպարներում, գովազդում՝ կոսմետիկա եւ հագուստ, նկարահանում է տեսահոլովակներ։ Նա առանձնանում է արտասովոր եւ ռիսկային կերպարներով։

Հրուշ Աճեմյանն այժմ իր հանգիստն է վայելում Հայաստանում։ Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, որից հետո անհետանում է, տեղադրված կադրում նա պատկերված է մայրիկի հետ։ «Ես շատ բախտավոր եմ, որ քեզ պես մայր ունեմ։ Դու լավագույն ընկերն ես, լավագույն մայրն ու իմ իմացած ամենալավ մարդը։ Ծնունդդ շնորհավոր, մայրիկ», – հրապարակմանը կից գրել է Հրուշը։

style.news.am