Ամիսներ առաջ մեծ քննարկումների տեղիք տվեց պետության կողմից Ծաղկաձորում գտնվող արդեն նախկին «Գոլդեն Փելիս» հյուրանոցի վաճառքը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ նշելով, որ երեկ հատուկ այց է կատարել «Գոլդեն Փելիս» հյուրանոց, հետևել համալիր շինարարական աշխատանքներին, ինչպես նաև ամենայն մանրամասնությամբ ծանոթացել լայն թափով ընթացող կոնստրուկտիվ մեծամասշտաբ աշխատանքներին և պետության հանդեպ ներդրումային պարտավորությունների իրականացման գործընթացին Կոմերցիոն տնօրեն՝ Կարապետ Տեր-Հակոբյանի ուղեկցությամբ։
Հանրահայտ հյուրանոցի նախագիծն այժմ վերականգնման և վերակառուցման փուլում է:
Պատգամավորը հայտնում է նաև, որ ամիսներ առաջ կնքվել է պայմանագիր նաև համաշխարհային նշանակության «MERCURE» բրենդի հետ, որով «Գոլդեն Փելիս» հյուրանոցը դառնում է «MERCURE» համաշխարհային ցանցի մի մասը: Սա, ըստ Հակոբյանի, արձանագրում է այն նշանակալից փաստը, թե որքան կարևոր է այդ բրենդի մեր երկրում լինելը։