
Հայտնի լուսանկարիչ Դարիան Ռոդրիգեսը լուսանկարների շարք է հրապարակել անցյալ տարի Գառնիում տեղի ունեցած հայկական հարսանիքից։ Ռոդրիգեսն իր Instagram-ում հայտնել է, որ մեր թվարկության 1-ին դարի տաճարում տեղի ունեցած հարսանիքի լուսանկարները կհրապարակվեն Harpers’ Bazaar-ի հաջորդ համարում։
«Ես վերադարձա տուն՝ ունենալով անհավանական փորձառություն կախարդական Հայաստանում»,- իր գրառումը մակագրել է նորաձեւության լուսանկարիչը։