Քլոե Քարդաշյանը սպասում է երկրորդ զավակի ծնունդին
Advertisement 1000 x 90

Քլոե Քարդաշյանը սպասում է երկրորդ զավակի ծնունդին

Ամերիկացի հեռուստաաստղ Քլոե Քարդաշյանը եւ «Սակրամենտո Կինգզ»-ի մարզիկ Թրիսթան Թոմփսոնը երկրորդ անգամ ծնողներ կդառնան։

Երեխային, ինչպես լրագրողներին հաջողվել է պարզել, կրում է փոխնակ մայրը։ Սկզբում Քարդաշյանը չէր շտապում մեկնաբանել այս տեղեկությունը, սակայն լրագրողներին տված հարցազրույցում, այնուամենայնիվ, որոշել է բարձրաձայնել։ «Թրուն իսկապես հարազատ եղբայր է ունենալու: Մենք աներեւակայելի երախտապարտ ենք մեր փոխնակ մորը այս օրհնության համար: Ցանկանում ենք հանգիստ, որպեսզի կենտրոնանանք մեր ընտանիքի վրա»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Քլոեի ու Թրիստանի հարաբերությունները դժվար թե կարելի է երջանիկ անվանել։ «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի աստղին նախկինը բազմիցս դավաճանել է, բայց Քլոեն ամեն անգամ ներել է նրան։ Վերջապես Քիմ Քարդաշյանի քույրը որոշել է բաժանվել։

Այժմ Քլոեն եւ նրա դստեր հայրը բացառապես ընկերական հարաբերություններ են պահպանում։

style.news.am