Այսօր նախագահի հրամանով Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել Էդվարդ Ասրյանը։ Մինչ այս Ասրյանը զբաղեցնում էր ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնը: Գեներալ-մայոր Ասրյանի ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա հողամասի վրա կառուցված անհատական բնակելի տուն է ունեցել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Ազոխ գյուղում։ 2020 թվականի հայտարարագրում անշարժ գույքի մասին որևէ տեղեկություն չկա։ Փաստորեն ստացվում է, որ նոր ԳՇ պետը այն հազարավոր մարդկանցից է, որոնք պատերազմի հետևանքով թուրքին են թողել իրենց տունը։ Հետաքրքիր է՝ նա՞ էլ է կիսում տարածաշրջանում «խաղաղության դարաշրջան բացելու» փաշինյանական գաղափարները։