Կորյուն Հովհան Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից.
«Հուլիսի 15-ին ԱՄՆ նախագահ տիար Ջո Բայդենը այցելեց Բեթղեհեմի ԾՆնդյան տաճարի հայկական եկեղեցի և հանդիպում ունեցավ Երուսաղեմի հայ պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանի հետ:
Պատրիարք սրբազանը տիար Բայդենի հետ ունեցած առանձնազրույցի ժամանակ շնորհակալություն հայտնեց նրան Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար և քննարկեց նաև այլ թեմաներ:
Այս առթիվ պատրիարք սրբազանը տիար Բայդենին նվիրեց հայկական հախճապակուց պատրաստված ափսե և նուռ»: