
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը փետրվարի 24–ից պետ չուներ, երեկ նախագահի հրամանով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ է նշանակվել Էդվարդ Ասրյանը։
Նա փոխարինել է Արտակ Դավթյանին, ով պաշտոնից ազատվել էր փետրվարի 24-ին և մեղադարյալի կարգավիճակ ունի բանակին անպիտան հրթիռներ մատակարարելու քրեական գործով։
Էդվարդ Ասրյանը Գլխավոր շտաբի այն սպաների թվում էր, որոնք նախորդ տարվա փետրվարի 25-ին պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այդ ժամանակ Ասրյանը ԶՈՒ ԳՇ գլխավոր օպերատիվ վարչության օպերատիվ վարչության պետն էր:
Tert.am-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից փորձեց տեղեկանալ, թե ինչ հայտարարագիր է ներկայացրել ԳՇ պետը 2021-ի իր ունեցվածքի վերաբերյալ։ Սակայն, ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքի՝ Ասրյանը 2021 թվականի տարեկան հայտարարագիր չի ներկայացրել, ներկայացնելու վերջնաժակետը սույն թվականի մայիսի 31-ն էր։