168.am-ը սիրում է ընդլայնել իր աշխատնաքային աշխարհագրությունը. մենք զրուցել ենք Նյու Յորքում բնակվող հրեա հացթուխ Բենի հետ, Փարիզի արվարձաններում բնակվող իլյուստրատոր Կամիլի հետ… Մեր հերթական հերոսը Բելգիայից է: Ռիաննա Մեյերը բլոգեր է: Վերջինս մեծ հռչակ ձեռք բերեց տարիներ առաջ հրապարակած ֆոտոնախաձեռնությամբ, որի գլխավոր նպատակը ցույց տալն էր սոցիալական ցանցերի կեղծ լինելը: Ռիաննան վերջերս է ամուսնացել Ռոյի՝ իր առաջին ընկերոջ հետ: Ինչպես են ծանոթացել՝ Ռիաննան պատմեց մեզ հետ զրույցում:
«Հանդիպել ենք ամենաշարքային ձևով՝ Tinder-ով: Մեր match-ը պատահականություն չէր. իմ՝ «Հեյ, անծանոթ» արտահայտությունը դարձավ ճակատագրական: Հանդիպեցինք կարճ ժամանակ անց և դրանից հետո անբաժան ենք: Վերջերս ենք ամուսնացել. երկար պլանավորած արարողություն էր, որն իդեալական ընթացավ: Մեղրամիսը շատ էքստրեմալ էր՝ ավտոմեքենայով ճանապարհորդություն ԱՄՆ-ի մի քանի նահանգներով: Այժմ մեր նոր տունն ենք կառուցում, որտեղ պլանավորում ենք ծերանալ, մեծացնել մեր ապագա երեխաներն և սիրելի շանը»:
Անի Գաբուզյան