Ազգային ժողովի հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ, Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահե Հակոբյանը սկզբունքորեն դեմ չէ Հանրապետական կուսակցությունից, որի անդամ է, առաջադրվել պատգամավոր՝ ինչպես համամասնական, այնպես էլ ռեյտինգային ընտրակարգով, եթե նման առաջարկ լինի:
Tert.am–ի հետ զրույցում Վահե Հակոբյանն ասաց. «Կուսակցության որոշում, քաղաքական որոշում պետք է լինի։ Եթե որոշեն, որ ես պետք է առաջադրվեմ, անպայման կառաջադրվեմ»:
Հարցին, թե անձամբ իր նախապատվությունը տալիս ռեյտինգայինի՞ն, թե՞ համամասնականին, Վահե Հակոբյանը պատասխանեց. «Թիմային աշխատանք է, կարևոր չէ` որ ընտրակարգով. մարդը պետք է պատրաստ լինի, եթե իր հնարավորությունները ներում են»: