Ավստրալացի գրաֆիտի նկարիչների հերթական աշխատանքը աշխարհի ուշադրությունը կրկին հրավիրել է Մելբուրնի վրա։ Մելբուրնի արվարձաններից Գվեյն փողոցի տներից մեկի պատին հայտնված սելֆի անող մերկ Քիմ Քարդաշյանի եւ «Ննջիր խաղաղությամբ, Թեյլոր Սվի՛ֆթ» սկանդալային գրությամբ գրաֆիտիներից հետո ավստրալացիները զարմացրել են իրենց հաջորդ «գլուխգործոցով»։
Այս անգամ Մելբուրնի փողոցներից մեկում հայտնվել է մերկ Քիմ Քարդաշյանի, Քանյե Ուեսթի եւ Թեյլոր Սվիֆթի գրաֆիտին՝ ոգեշնչված 39-ամյա ռեփերի «Famous» տեսահոլովակից. հենց այս հոլովակն էր հուլիսին մեծ աղմուկ բարձրացրել եւ դարձել Քանյե-Քիմ vs Թեյլոր պատերազմի պատճառ։ Չնայած աշխատանքի հեղինակը անհայտ է, բայց տեղացիները այն վերագրում են նախորդ գրաֆիտիների հեղինակ Lushsux անունով արտիստին։ Բայց բրիտանական Daily Mail-ի թղթակիցները կապ են հաստատել նրա ներկայացուցիչների հետ, որոնք հերքել են դա։
Իսկ մինչ կհայտնվի իրական հեղինակը, բոլորը, անգամ ոստիկանները, քաղաքի այդ հատվածով անցնելիս անտարբեր չեն մնում, հիանում ու լուսանկարում են մերկ Քիմի, Քանյեի և Թեյլորի գրաֆիտին։