Լրատվամիջոցները հայտնում են, որ երգչուհի Ջենիֆեր Լոպեսն ու դերասան Բեն Աֆլեքը Լաս Վեգասում առանց հյուրերի գաղտնի հարսանիք են կազմակերպել։ Աստղերը 20 տարի առաջ արդեն պլանավորում էին հարսանիք, սակայն խզեցին նշանադրությունը։ Ջեյ Լոյի համար այս ամուսնությունը չորրորդն էր, իսկ Աֆլեքի համար՝ երկրորդը։
TMZ-ն իր հերթին, վկայակոչելով դատական փաստաթղթերը, հաղորդում է, որ Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը գաղտնի ամուսնացել են։
Ամուսնության վկայականը զույգը ստացել է հուլիսի 16-ին, Նևադայի Քլարկ շրջանի դատարանում։ Փաստաթղթում նշվում են ամուսինների պաշտոնական անունները՝ Բենջամին Գեզա Աֆլեք և Ջենիֆեր Լին Լոպես։
Պաշտոնապես հայտնիները դեռ չեն հայտարարել ամուսնության մասին, սակայն պարբերականի աղբյուրները հայտնել են, որ հարսանիքը կայացել է։ Մինչ այդ զույգն արդեն զբաղվում էր համատեղ կյանքի կազմակերպմամբ։ Պապարացիները նրանց բազմիցս նկատել էին երեխաների հետ ընտանեկան ճամփորդությունների ժամանակ, զույգն անգամ միասին տուն է ընտրել։ Նրանց հավանած տարբերակը գնահատվել են 60 միլիոն դոլար:
HollywoodLife-ն ավելի վաղ գրել էր, որ զույգի հարսանիքը, որն անվանում են «Բենիֆեր», տեղի կունենա ամռան վերջին կամ աշնան սկզբին՝ Լոս Անջելեսում։
Նշվել է, որ Լոպեսն ու Աֆլեքը ծրագրում են շքեղ տոնակատարություն, որին նախատեսում են հրավիրել բազմաթիվ հյուրերի, այդ թվում՝ Աֆլեքի նախկին կնոջն ու նրա երկու դուստրերի ու որդու մորը՝ դերասանուհի Ջենիֆեր Գարներին։ Հրապարակման աղբյուրն ընդգծել է, որ Բենի երեխաների համար կարևոր է երգչուհու և դերասանուհու լավ հարաբերությունները։