Կորոնավիրուսից ապաքինվածների մոտ 30 տոկոսը դժգոհում է անքնությունից։ Դա դրսեւորվում է ոչ անմիջապես, այլ ապաքինվելուց երեքից վեց ամիս հետո, «Говорит Москва» ռադիոկայանի հետ զրույցում նշել է Մ.Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ-ի Քնի բժշկության կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Կալինկինը։
«Անքնությունը՝ ինսոմնիան, սաստկանում է հաղթահարված քովիդից երեք, հատկապես վեց ամիս հետո։ Հասնում է ընդհանուր պոպուլյացիայի 30 տոկոսին»,- նշել է մասնագետը։
Կալինկինի խոսքով՝ ըստ որոշ հրապարակումների, մարդկանց մոտ 30 տոկոսը կորոնավիրուսից ապաքինվելուց հետո տառապում է քրոնիկական անքնությամբ։
«Մենք այժմ աշխատում ենք մեխանիզմի ստեղծման ուղղությամբ, հիմնական պատճառներն արդեն հասկանալի են, փորձում ենք վերացնել այդ վիճակը»,- ավելացրել է նա։