Ամերիկացի ձեռներեց և միլիարդատեր Մարկ Կուբանը պատմել է, որ Tesla-ի և Space X-ի ղեկավար Իլոն Մասկը մասնավոր զրույցի ժամանակ իր ընտանիքում երեխաների մեծ թիվը բացատրել է նրանով, որ իրեն շատ մարդիկ պետք կգան Մարսը յուրացնելու համար։ Այս մասին հայտնում է Business Insider-ը։
Full Send փոդքասթի շրջանակներում Կուբանը պատմել է, թե ինչպես է ժամանակին շնորհավորել Մասկին հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ:
«Ես գրում եմ. «Բարեկամ, շնորհավորում եմ, ևս քանի՞ երեխա եք նախատեսում ունենալ: Եվ նա ինձ պատասխանում է. «Մարսին բնակիչներ են պետք», – ասել է Կուբանը:
Այս պահին հայտնի է, որ Իլոն Մասկը ինը երեխա ունի։ Գրող Ջասթին Ուիլսոնի հետ իր առաջին ամուսնությունից ձեռներեցը երկվորյակներ է ունեցել՝ Գրիֆինը և Քսավիերը (վերջինս փոխել է սեռը և այժմ ինքն իրեն աղջիկ է ներկայացնում), ինչպես նաև եռյակներ Դամիանը, Սաքսոնը և Քայը: Մասկը ունի նաև որդի՝ Ex Ash A-Twelv-ը և դուստրը՝ Exa Dark Syderil-ը՝ երգիչ Գրայմսի հետ ամուսնությունից։ Բացի այդ, 2022 թվականի հուլիսին հայտնի դարձավ անօրինական երկվորյակների մասին Tesla-ի թոփ-մենեջերներից մեկից՝ Շիվոն Զիլիսիից։
Իր թվիթերյան գրառումներից մեկում Մասկը չի հերքել Զիլիսի երեխաների մասին տեղեկությունը։
«Ես անում եմ ամեն ինչ՝ օգնելու մարդկության բնաջնջման դեմ պայքարում։ Ծնելիության կտրուկ անկումը շատ ավելի լուրջ սպառնալիք է մեր քաղաքակրթության համար, քան որևէ այլ բան»,- գրել է գործարարը։