Ռեփեր Դրեյքը ձերբակալվել է
Advertisement 1000 x 90

Ռեփեր Դրեյքը ձերբակալվել է

Ռեփեր Դրեյքը հաստատել է շվեդական ոստիկանության կողմից իրեն կալանավորելու մասին ենթադրությունները՝ Instagram-ում հրապարակելով ոստիկանության տեղեկատվական թերթիկը։ Երաժշտի` Շվեդիայում անախորժությունների մասին լուրերից հետո համացանցում հայտնվեց #FreeDrake հեշթեգը։

Ոստիկանությունից ստացված նամակը վերնագրված է «Տեղեկություններ հանցագործության մեջ կասկածվողների համար», որտեղ բացատրվում են ձերբակալվածների իրավունքները, ինչպիսիք են ձերբակալման կամ կալանավորման մանրամասներին իմանալու իրավունքը, փաստաբան ունենալու իրավունքը և այլն։ Դրեյքը չի մանրամասնել, թե ինչու է նամակը ստացել ոստիկանությունից։ Այնուամենայնիվ, լուրեր են պտտվում, որ շվեդական ոստիկանությունը ռեփերին ձերբակալել է՝ տեղի ակումբներից մեկում անօրինական նյութեր օգտագործելիս։