«Ֆուկուսիմա-1» ատոմակայանի երկրորդ ռեակտորում տեսախցիկ է գործարկվել
Advertisement 1000 x 90

«Ֆուկուսիմա-1» ատոմակայանի երկրորդ ռեակտորում տեսախցիկ է գործարկվել

Ճապոնացի մասնագետները կարողացել են հաջողությամբ խցիկով զոնդ գործարկել վթարային «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի միջուկային ռեակտորի վայրում: Այս մասին հայտարարել է դրա գործարկուն՝ երկրում խոշորագույն Tokyo Electric Power (TEPCo) էլեկտրաէներգետիկական ընկերությունը:

Հենց վնասված ռեակտորի տակ խցիկը գրանցել է սև նյութի թանձրուկներ: Փորձագետները կարծում են, որ դրանք կարող են լինել միջուկային վառելիքի մնացորդներ, որոնք այրել են կայանքի կորպուսը և թափվել դուրս: 2017 թվականի փետրվարի սկզբին TEPCo-ի մասնագետները պլանավորում են ռեակտորի արտաքին պաշտպանական պատյանի ներսում գործարկել ռոբոտ՝ հանդերձված ճառագայթման չափիչներով և այլ տվիչներով, դա թույլ կտա ավելի ստույգ տվյալներ ստանալ էներգաբլոկի վնասված մասի վիճակի մասին:

Այդ տեղեկատվությունն անհրաժեշտ է հալված վառելիքային ձողերի հանման և բեկորների մաքրման աշխատանքների նախապատրաստման համար: Այնտեղ խցիկ գործարկելու՝ հունվարի 24-ին նախաձեռնված նախորդ փորձն ավարտվել է անհաջողությամբ:

«Ֆուկուսիմա-1» ատոմակայանում վթարը տեղի է ունեցել 2011 թվականի մարտին, երբ ցունամիի հարվածից կայանում շարքից դուրս են եկել էներգամատակարարման և հովացման համակարգերը: Դրա հետևանքով երեք էներգաբլոկներում տեղի է ունեցել վառելիքի հալում, որն այրել է ռեակտորների պաշտպանական կորպուսները: Վթարի հետևանքների վերացման և տուժած ու տարահանված բնակիչներին փոխհատուցումների վճարման ծախսերը, վերջին գնահատումների համաձայն, կկազմեն 21,5 տրիլիոն իեն (շուրջ 189 միլիարդ դոլար), հաղորդել է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր