Վարդան Հովսեփյանը պատմել է՝ ինչու այլևս չի նկարահանվում «Կայարան» հեռուստասերիալում. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Վարդան Հովսեփյանը պատմել է՝ ինչու այլևս չի նկարահանվում «Կայարան» հեռուստասերիալում. life.panorama.am

Արդեն տևական ժամանակ է, ինչ «Կայարան» հեռուստասերիալում հեռուստադիտողը չի տեսնում Վարդան Հովսեփյանին, ով նախկինում մարմնավորում էր կենտրոնական հերոսներից մեկին: Երբ դերասանը ակտիվ խաղից հետո միանգամից կորչում է հեռուստադիտողի տեսադաշտից, անմիջապես սկսում են քննարկումներն ու բազմաթիվ ասեկոսեներ կապում տվյալ դերասանի հետ: Այս անգամ ևս բացառություն չեղավ:

Life.panorama.am-ը կապ հաստատեց Վարդան Հովսեփյանի հետ, ով այս թեմայի շուրջ մեզ հետ զրույցում նշեց.

«Այն, որ Վռամի կերպարը այս պահին չի երևում հեռուստասերիալում, դա պարզապես կապված է սցենարային գծի հետ, դա սցենարի հեղինակի որոշումն է, միևնույն ժամանակ ըստ սցենարի` Վռամի հերոսը դեռ վերադառնալու է: Այնպես որ, ես դեռ շարունակելու եմ ներգրավված լինել այդ հեռուստասերիալում»:

Մեր նկատառմանը, թե շատերի կարծիքով Վարդան Հովսեփյանի ու «Կայարան» հեռուստասերիալի ստեղծագործական թիմի միջև անախորժություն է ծագել, դերասանը պատասխանեց.

«Նման բան չկա, մենք ունենք հիանալի հարաբերություններ: Ոչ մի կոնֆլիկտային իրավիճակ չկա իմ ու թիմի միջև, ու չի էլ կարող լինել, քանի որ բոլորն էլ շատ լավ մարդիկ են»:



Նման նյութեր