Երգչուհի Ալսուն պատմել է, թե ինչու է իրականում լայն հագուստ կրում։ «Ես սիրում եմ այս տեսակի սարաֆանները: Տեսեք, դրանք բացարձակապես չափ չունեն: Դրանցով կարելի է շատ ուտել, և որովայնը չի երևում։ Իսկ ես սիրում եմ շատ ուտել»,- բացատրել է արտիստը՝ ակնարկելով, որ իր կազմվածքի փոփոխությունները կապված են սննդակարգի սխալների հետ, այլ ոչ թե հղիության, ինչպես կարծում էին շատերը։
Ալսուն և նրա ամուսինը՝ գործարար Յան Աբրամովը, ունեն երեք երեխա՝ 15-ամյա Սաֆինան, 14-ամյա Միքելլան և 5-ամյա Ռաֆայելը։ Զույգը ամուսնացած է ավելի քան 16 տարի։