ԱԺ պատգամավորը Հայաստան է ներմուծում ադրբեջանական մանկական կաթի փոշի՞, որից արդեն երեխա է թունավորվել. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

ԱԺ պատգամավորը Հայաստան է ներմուծում ադրբեջանական մանկական կաթի փոշի՞, որից արդեն երեխա է թունավորվել. shamshyan.com

shamshyan.com-ը գրում է. այսօր՝ հունվարի 30-ին կայքին էին դիմել ընթերցողներից և ներկայացրել Nutrilon ապրանքանիշի՝ մինչև 6 ամսական երեխաների համար նախատեսված կաթի փոշի:

Կայքի հետ զրույցում գնողները, ովքեր խնդրեցին, որպեսզի չհրապարկվի իրենց անունները, ասում էին, որ կաթի փոշին գնել են Վաղարշապատ քաղաքի խանութներից մեկից, առանց ինչ-որ կասկածանքներ ունենալու մի քանի անգամ կերակրել են երեխային այդ փոշով, ինչից հետո երեխան սրտխառնոց է ունեցել և ամեն անգամ փսխել է:

Երեխային տեղափոխել են հիվանդանոց և ստուգումներից հետո հայտնել են, որ նրա սրտխառնոցների պատճառը ամենևին էլ կաթի փոշուց չէ: Հավելեցին, որ այդպիսի պատասխանը սպասում էին, քանի որ հենց բժիշկներն են խորհուրդ տվել, որ երեխային կերակրեն միայն այդ փոշիով:

Կայքի տեղեկություններով՝ նշված կաթի փոշին Հայաստան է ներկրում «ՍԼԱՎ ԳՐՈՒՊ» ընկերությունը, որը պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Արկադի Համբարձումյանին:

Ի դեպ, երբ պոկում ենք ներկրող ընկերության պիտակը, նոր հասկանում ենք, որ այն արտադրված է Ադրբեջանում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: