Ո՞ր վատ սովորությունները կարող են կուրության հանգեցնել
Advertisement 1000 x 90

Ո՞ր վատ սովորությունները կարող են կուրության հանգեցնել

ԱՀԿ-ի տվյալներով՝ աշխարհում շուրջ 36 միլիոն մարդ կույր է, Eat This, Not That!-ին պատմել է ընտանեկան բժիշկ Թոմի Միտչելը, ով նաեւ թվարկել է վատ սովորությունները, որոնք կարող են կուրության հանգեցնել:

  1. Պաշտպանիչ ակնոցի բացակայությունը

Անկախ նրանից՝ էլեկտրական գործիքներով եք աշխատում, թե սպորտով եք զբաղվում, կարեւոր է պաշտպանիչ ակնոց կրել՝ աչքերի լուրջ վնասվածքները կանխելու համար, նշել է բժիշկ Միտչելը: Առանց պատշաճ պաշտպանության, մեր աչքերը ենթակա են տարբեր վնասվածքների, որոնք կարող են կուրության հանգեցնել: Օրինակ՝ թռնող բեկորները կամ քիմիական նյութերը կարող են լուրջ այրվածքներ առաջացնել աչքի մակերեսին, իսկ ուլտրամանուշակագույն լույսի ազդեցությունը ժամանակի ընթացքում կարող է վնասել ցանցաթաղանթը:

  1. Աչքերի տրորելը

«Աչքերն օրգանիզմի ամենանուրբ օրգաններից են, եւ դրանց տրորումը կարող է վնասել փափուկ հյուսվածքներն աչքի շուրջ»,- ընդգծում է բժիշկ Միտչելը։ Մասնագետի խոսքով՝ Ամերիկյան ակնաբուժության ակադեմիան մարդկանց խորհուրդ է տալիս չտրորել աչքերը, քանի որ դա կարող է ​​վնաս պատճառել։ Փոխարենը, նրանք խորհուրդ են տալիս արհեստական ​​արցունքներ կամ աչքի կաթիլներ օգտագործել՝ չորությունը կամ գրգռվածությունը մեղմելու համար: Եթե ​​պետք է տրորել աչքերը, արեք դա նրբորեն եւ մաքուր ձեռքերով:

  1. Ծխելը

Բացի քաղցկեղ եւ այլ լուրջ առողջական խնդիրներ առաջացնելուց, ծխելը նպաստում է նաեւ տեսողության կորստին: «Ծխելը վնասում է աչքի արյունատար անոթները, ինչի պատճառով դրանք ավելի վատ է ապահովում թթվածնով եւ սնուցիչներով: Ժամանակի ընթացքում այդ վնասը կարող է տեսողության կորստի կամ նույնիսկ կուրության հանգեցնել»,- պարզաբանել է ընտանեկան բժիշկը։

  1. Սխալ սննդակարգը

Սխալ սնվելը կուրության հիմնական պատճառներից մեկն է ամբողջ աշխարհում, պատմել է բժիշկ Միտչելը: Որոշ վիտամինների և հանքանյութերի պակասը կարող է տեսողության լուրջ խնդիրների հանգեցնել, այդ թվում՝ աչքերի չորության, կատարակտի եւ գլաուկոմայի, բացատրել է բժիշկը։

  1. Ալկոհոլի չարաշահումը

Ալկոհոլի չարաշահումը եւս մի վատ սովորություն է, որը հղի է տեսողության կորստով, ընդգծել է մասնագետը։ Այդպես, որքա՞ն ալկոհոն է չափազանց շատ համարվում: Ավելի լավ է սահմանափակեք օրական առավելագույնը երկու խմիչքով:

news.am