Սոչիի իշխանությունները որոշել են արտակարգ դրություն հայտարարել ամբողջ քաղաքում՝ նախօրեին գրանցված եղանակային սարսափելի պայմաններից հետո։ Այս մասին իր «Տելեգրամ»-ի ալիքում հայտնել է Սոչիի ղեկավար Ալեքսեյ Կոպայգորոդսկին։
«Քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել, սա մեզ ուժեր տեղակայելու ևս մեկ գործիք է տալիս, տուժածներին օգնության կարգի արագ ձևավորման մեխանիզմ: Վերջին երեք օրերի տարերքը ավերածություններ է թողել քաղաքի բոլոր թաղամասերում։ Իրավիճակը շատ լուրջ է, ամենից շատ տուժել է Կենտրոնական թաղամասը, Սոչիի նորագույն պատմության մեջ հանգստավայրի այս հատվածում այս մասշտաբի իրավիճակ դեռ չէր եղել»,- գրել է Կոպայգորոդսկին։