Գիտնականները կապ են հայտնաբերել հաճախակի ցերեկային քնի և ինսուլտի միջև
Advertisement 1000 x 90

Գիտնականները կապ են հայտնաբերել հաճախակի ցերեկային քնի և ինսուլտի միջև

Կանոնավոր քունը կապված է հիպերտոնիայի և ինսուլտի զարգացման ավելի մեծ ռիսկի հետ։ Այս մասին ասվում է Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի հետազոտողների գիտական աշխատանքու, որը հրապարակվել է Hypertension ամսագրում։

Հետազոտողներն ուսումնասիրել են 40-69 տարեկան 360 հազար բրիտանացիների անանուն տվյալները, ովքեր պարբերաբար արյան, մեզի և թքի նմուշներ, ինչպես նաև մանրամասն տեղեկություններ են են տրամադրել նրանց ապրելակերպի մասին: Հիվանդների խմբում չեն ներառվել այն մարդիկ, ովքեր ինսուլտ կամ հիպերտոնիա են ունեցել մինչև հետազոտության մեկնարկը: Մասնակիցները բաժանվել են խմբերի՝ ըստ ցերեկային քնի հաճախականության՝ «երբեք/հազվադեպ», «երբեմն/ սովորաբար»։

Նմուշների վերլուծության ընթացքում գիտնականները պարզել են, որ համեմատած այն մարդկանց հետ, ովքեր երբեք չեն քնում ցերեկը, հիվանդների մոտ, ովքեր սովոր են ցերեկային քնին, 12%-ով ավելի շատ է զարկերակային բարձր ճնշման զարգացման,  և 24%-ով՝ ինսուլտի հավանականությունը:

60 տարեկանից ցածր տարիքային շեմով մասնակիցների մոտ, ովքեր սովորաբար ցերեկը քնում են, 20%-ով ավելի բարձր է զարկերակային ճնշման զարգացման վտանգը, քան նույն տարիքի մարդիկ, ովքեր երբեք չեն քնել:

Գիտնականների կարծիքով՝ ցերեկային քունը կարող է վատթարացնել գիշերային քնի որակը։ Սա իր հերթին հանգեցնում է առողջության վատթարացման: Գիտնականները մտադիր են շարունակել ուսումնասիրել քնի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա։