
Սպորտային սնունդը պետք է օգտագործել միայն որոշակի իրավիճակներում, ասել է սպորտային բժիշկ Իլյա Մելեխինը Sputnik ռադիոյին տված հարցազրույցում։
Մասնագետի խոսքով՝ մարզիկների համար նախատեսված մթերքները սովորաբար պարունակում են հսկայական քանակությամբ կալորիաներ, որոնք պետք է ծախսվեն մարզումների ժամանակ։ Եթե մարդը շատ ինտենսիվ չի մարզվում մարզասրահում, ապա նրա մոտ ոչ թե մկաններ, այլ ճարպեր ձեռք բերելու վտանգ կա։ Այս առումով հատկապես վտանգավոր են պրոտեինային բատոնները՝ հավելել է մասնագետը։
Նրա խոսքով՝ դրանք օգտագործելու համար պետք է ճիշտ պահ ընտրել։ Օրինակ՝ դրանք կարելի է ուտել որպես խորտիկ, երբ աշխատելիս ուտելու ժամանակ չմնա։