
Բրիտանացի երգիչ Ռոբի Ուիլյամսի մասին վավերագրական ֆիլմ կնկարահանվի։ Այս մասին գրում է Daily Mail-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին։
Better Man կենսագրական ֆիլմը պատմում է Ռոբիի անհավանական փառքի մասին՝ Take That տղաների խմբի սրտակերից մինչեւ սուպերաստղ, որը միայնակ հավաքում էր մարզադաշտեր ամբողջ աշխարհում (2006 թվականին Ռոբին մտավ Գինեսի ռեկորդների գրքում, երբ վաճառեց 1, 6 միլիոն համերգի տոմս): Ստեղծողները խոստանում են անդրադառնալ կատարողի ստեղծագործական ուղու ամենադժվար հատվածին՝ խորը դեպրեսիայի շրջանին, եւ բացահայտել «ներքին դեւերին», որոնց դեմ գերաստղը ստիպված էր պայքարել թե՛ բեմում, թե՛ բեմից դուրս: