Ծնողները կնոջը հասցրել են հոգեկան խանգարման՝ համոզելով նրան ամուսնանալ
Advertisement 1000 x 90

Ծնողները կնոջը հասցրել են հոգեկան խանգարման՝ համոզելով նրան ամուսնանալ

Չինաստանի բնակչուհու մոտ հոգեկան խանգարում է առաջացել ծնողների՝ շուտափույթ ամուսնանալու պահանջների պատճառով։ Նրա պատմությունը հրապարակել է South China Morning Post-ը։

Շանդուն նահանգի Ցզինան քաղաքից 27-ամյա մի կին դիմել է հիվանդանոց՝ բողոքելով շնչառական խնդիրներից և վերջույթների թմրությունից։ Բժիշկները հետազոտել են հիվանդին և եզրակացրել, որ նկատված ախտանիշները առաջացել են տագնապային խանգարման հետևանքով։ Մասնավորապես, կինը տառապել է շնչառական ալկալոզով, որի ժամանակ արագ շնչառության պատճառով արյան մեջ ածխաթթու գազի մակարդակը նվազում է։

Չինուհուն բուժող բժիշկ Չեն Լյանը պարզել է, որ նա սկսել է խեղդվել ընտանիքում տեղի ունեցած մեծ սկանդալից հետո։ «Իր խոսքով՝ իր ծնողները բազմիցս պահանջել են, որ ամուսնանա։ Ի վերջո, նրա համբերությունը հատել է, և մեծ վիճաբանություն է եղել»,- ասել է բժիշկը՝ հավելելով, որ դա վերջին կաթիլն էր, որը նրան հասցրեց տագնապային խանգարման:

Բժիշկ Լյանը պարզաբանել է, որ այս դեպքում արյան մեջ ածխաթթու գազի մակարդակը կարելի է վերականգնել շնչառությունը կարգավորող հատուկ դիմակի օգնությամբ, իսկ ուժեղ անհանգստությունը կվերանա հենց կինը հանգստանա։ Բժիշկը, սակայն, հիշեցրել է, որ նմանատիպ ախտանիշների ի հայտ գալու դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի։

 



Նման նյութեր