Գիտնականները դեմենցիայի ռիսկի նոր գործոն են հայտնաբերել
Advertisement 1000 x 90

Գիտնականները դեմենցիայի ռիսկի նոր գործոն են հայտնաբերել

Գիտնականները դեմենցիայի ռիսկի նոր գործոն են հայտնաբերել։

Դեմենցիան լուրջ հիվանդություն է, որն ամեն տարի ոչնչացնում է հազարավոր ընտանիքներ։

Դեմենցիայի դեմ պայքարելու հետ մեկտեղ հետազոտողները նաև ուսումնասիրում են, թե ինչպես կարելի է այն կանխել և ինչ կարող են անել մարդիկ՝ նվազեցնելու դրա զարգացման ռիսկը: Համաձայն ուսումնասիրություններից մեկի՝ դեմենցիայի դեմ պայքարելու հիմնական քայլերից մեկը վատ տեսողության բուժումն է: Համաձայն Aging and Mental Health ամսագրում հրապարակված ակնարկի՝ մարդիկ, որոնք չեն բուժում տեսողության վատթարացումը, դեմենցիայի զարգացման մեծ ռիսկի են ենթարկվում: Ռիսկի այլ գործոններից են՝ ծերություն, գեներ, սեռ, ազգային պատկանելություն, առողջական պայմաններ, ապրելակերպ , սոցիալական մեկուսացում,  օդի աղտոտվածություն եւ այլն։

Այն կանխելու համար պետք է՝ թողնել ծխելը, ակտիվ լինել, հավասարակշռել սննդակարգը, պաշտպանել աչքերը արեւից։ Բացի այդ, եթե դուք սովորական էկրանից օգտվող եք, խորհուրդ է տրվում հետեւել 20-20-20 կանոնին: Այն բաղկացած է յուրաքանչյուր 20 րոպեն մեկ ձեր աչքերը էկրանից հեռացնելուց և 20 վայրկյանում 20 ոտնաչափ հեռավորության վրա գտնվող ինչ-որ բանին նայելուց:

news.am