Վերադառնանք չորս տարի ու դրանից էլ առաջ:
Բողոքողներ միշտ եղել են, դժգոհողներ՝ ինչքան ուզես, անկախ կենսամակարդակից, թե՛ թալանից, թե՛ կոռուպցիայից, թե՛ անարդարությունից, թե՛ ապօրինի հարստացումներից, թե՛ բանակից, թե՛ գեներալներից, թե՛ հայաստանցիներից և թե՛ արցախցիներից… բայց այդ ամենին, արդյունքում, մեծ իմաստով մեկ անուն էր տրվում ՝ ԳԱՂՋ մթնոլորտ, որովհետև խոսք էր խոսում էին, զրույց էր անում էին, քննադատություն էր, որ լցնում էին. ա՞նհիմն, ի հարկե ո՛չ, բայց անբովանդակ, անհետևանք ու անարգել: ԳԱՂՋ էր, որովհետև ցնցումներ չկային, ավելորդ էմոցիաներ ու սուր զգացողություններ չկային, երկիրն էլ իր հունով առաջ էր շարժվում: Ու գաղջի դեմ պայքար սկսվեց՝ ոչ ուղղելով ու բարեփոխելով, ոչ շտկելով ու ազնիվ աշխատելով, ոչ թե հանուն, այլ ընդդեմ՝ մերժելով ու քանդելով ճամփին պատահածը: Մերժելը դարձավ գաղափարախոսություն՝ առանց որևէ գաղափարական հիմքի ու իզմերի՝ նիկոլ «առաջնորդի» համար: Ամբոխն ընդունեց այն, քանի որ հոգնել էր գաղջից: Մերժեցին, կարգեցին ու սկսեցին սպասել, թե երբ է կյանքը լավանալու ու իրենց տրված խոստումները կատարվելու, հը ժողովուրդ մերժեցիք, անցել է չորս տարի կատարվե՞ց:
Սկսեցին սպասել, այլ ոչ աշխատել (ինչպես և նախկինում) արդյունքում՝ կոռուպցիայի է՛լ ավելի մեծ աճ, տնտեսության ու ներդրումների անկում, գների ԱՀՌԵԼԻ թանկացումներ, է՛լ ավելի շատ պարտքերի կուտակումներ (ժողովուրդը ճռում է բանկերի տոկոսներից), կիրթ Ալիև ու բանտարկված նախագահ ու հերոս, անընդհատ բողոքի ցույցեր, անձի պաշտամունքի աննախադեպ դրսևորումներ (փրկիչ), Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ ոտնձգություն, ատելության խոսքի տարածում (սև սպիտակ, ծեփեմ պոլին, ասֆալտին…), վտանգված (կանաչ) Սևան, էներգետիկ քաոս (հոսանքի, գազի, ջրի թանկացում), հազարավոր կրճատված աշխատատեղեր, լուծարված կառույցներ, գործազրկության ԱՀՌԵԼԻ աճ, այլասեռության քարոզ (ԼԳԲՏ, փինք արմենիա), աղետալի վիճակ կրթական համակարգում, բարոյալքված հասարակություն, 2020թ. 44-օրյա պատերազմ, կորսված ԱՐՑԱԽ ու Հայրենիք, 5000 մատաղ սերունդի զոհաբերում, 10000-ից ավել հաշմանդամ, Հայաստանի սուվերեն տարածքների կորուստ, ու այս ամենը մինչ օրս շարունակվող անհանգիստ սահմանների ու անհավասարակշիռ արտաքին հարաբերությունների պայմաններում սրանք գնում են թուրքի հետ խաղաղության: Ու հիմա, երբ մանկամիտ կառավարման արդյունքում օրեցօր խոստումներ տվողների դիմակներ են պատռվում, ու մերժողները հանում են իրենց վարդագույն ակնոցները, ավելի հաճախ է հնչում «bayc Serji vaxt senc cher axr», այո՛, սենց չէր, որովհետև «Սերժի վախտ» հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ ընթացք էր, իսկ հիմա ընդդեմ հայրենիքի և ազգին մերժելու, իսկ էդպես երկար ճանապարհ գնալ չի հաջողվելու սրանց հետ, մենք կորցնելու ենք ամբողջ ՀԱՅՐԵՆԻՔԸ: Մերժողի ձախողումները դառնում են երկրի ձախողումներ և ՀԱՅՐԵՆԻՔԻ կորուստ, իսկ մերժվածները օր-օրի դառնում են էլ ավելի պահանջված:
Ազգերը՝ ելնելով սեփական աշխարհընկալումից, սահմանում են արժեքների համակարգ, նպատակներ և իղձեր՝ նախանշելով իրենց հարատևման ռազմավարությունը, ինչը այսօր մեր ազգի մոտ ի սպառ վերացել է։ Այս ամենի տեսաբանված ամբողջությունը համարվում է ազգային գաղափարախոսություն։ Ընտրյալներն ի հայտ են գալիս պատմության վճռորոշ և շրջադարձային հանգրվաններում. մենք այժմ այդ փուլում ենք։
Պետությունն առանց ազգային բովանդակության նույնն է, ինչ մարմինն առանց հոգու. մի եղեք առանց հոգի մարմին, հարգելի ժողովուրդ…
Արթուր Թովմասյյանի էջից