
Մելբուռնի և Կոպենհագենի համալսարանների հետազոտողների թիմը հայտնաբերել է գեն, որը թույլ է տալիս մկաններ ձևավորել՝ առանց մարզումների: Գիտնականների աշխատանքը հրապարակվել է Cell Metabolism ամսագրում։
Հետազոտողները ուսումնասիրել են մկանների մոլեկուլային ազդանշանները մարզման ընթացքում և դրանից հետո: Պարզվել է, որ մարզումների ժամանակ ակտիվանում է C18ORF25 գենը։ Այնուհետև թիմը ստեղծել է մկնիկի մոդել՝ կրծողների մի խմբին զրկել է C18ORF25-ից, մինչդեռ երկրորդ խմբի մոտ այս գենի առկայությունը մեծացել է:
Արդյունքում՝ գիտնականները պարզել են, որ կրծողների առաջին խումբն ավելի դանդաղ է զարգանում թույլ մկանների և ֆիզիկական ցածր ակտիվության պատճառով, իսկ երկրորդը ցույց է տվել ակնառու արդյունքներ։ Որքան բարձր է C18ORF25 գենի ակտիվությունը, այնքան կենդանիների մկաններն ուժեղանում են։
Գիտնականները հայտնում են, որ այդ գենը կարող է օգտագործվել մկանային զանգված ստեղծելու համար՝ առանց վարժությունների։