Թրամփը փոխեց ԱՄՆ-ի ներգաղթի և մաքսային ծառայության ղեկավարին
Advertisement 1000 x 90

Թրամփը փոխեց ԱՄՆ-ի ներգաղթի և մաքսային ծառայության ղեկավարին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը զբաղեցրած պաշտոնից ազատել է ներգաղթի և մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Դենիել Ռագսդեյլին: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար Ջոն Քելլին:

Ընդսմին Թրամփը ոչ մի կերպ չի հիմնավորել Ռագսդեյլին ազատելու որոշումը, որը նշանակվել էր նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք: Նրա տեղն զբաղեցրել է գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը՝ Թոմաս Հոմանը:

«Ես հավատում եմ, որ Հոմանը ուժեղ և արդյունավետ ղեկավար կմնա ներգաղթի և մաքսային ծառայությունում»,- ասված է հաղորդագրության մեջ, որը լույս հունվարի 31-ի գիշերը տարածվել է Քելլիի անունից:

Ավելի վաղ տեղեկացվել է, որ Թրամփն ազատել է ԱՄՆ-ի գլխավոր դատախազի պաշտոնակատար Սալլի Եյթսին, որը քննադատել է ներգաղթի սահմանափակման Թրամփի հրամանագիրը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:



Նման նյութեր