
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել կուսակցության կենտրոնական գրասենյակ: Armtimes.com-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը՝ նշելով, որ բացի Հովիկ Աբրահամյանից ՀՀԿ-ն լքելու մասին այլ դիմումներ չեն ստացել: