ԽՈՅ
Այսօր դուք կցանկանաք ձեր սիրելիի համար լինել ամենախելացին եւ իմաստունը։ Սակայն նա այսօր շատ կցանկանա լինել ազատ եւ անկախ. Ինչ-որ մեկը ստիպված կլինի փոխզիջման գնալ…
ՑՈՒԼ
Այսօր ձեր սիրելին առանց որեւէ բացատրությունների կհասկանա ձեզ։ Աստղերը խորհուրդ են տալիս օգտնվել ստեղծված իրավիճակից եւ նրան փոխանցել այն, ինչը երկար ժամանակ դժվարանում էիք հասկացնել։ Ձեզ կարող է օգնել նաեւ մարմնի լեզուն։
ԵՐԿՎՈՐՅԱԿ
Այսօր ձեր սիրելին ձեզ կուրախացնի որեւիցե լուրով։ Չմոռանաք նրան շնորհակալություն հայտնել դրա համար եւ կտեսնեք, որ ձեր կյանքում բարի լուրերն ավելանում են։
ԽԵՑԳԵՏԻՆ
Այսօր դուք հանգստի կարիք կունենաք, ինչը չեք կարող վայելել անձնական կյանքի պատճառով։ Սիրելիին խնդրեք, որ որոշ ժամանակով ձեզ հանգիստ թողնի, ինչը ձեզ իրոք անհրաժեշտ է։
ԱՌՅՈՒԾ
Այսօր ձեր նախկին երկրպագուներից մեկը կհիշեցնի իր մասին։ Նա ձեզ ծաղիկներ կուղարկի կամ Էլ ռոմանտիկ գրառում կկատարի ձեր պատուհանի տակ։ Հասկացրեք նրան, որ նա ձեր ընկերությունից բացի ոչինչ չի կարող ակնկալել։
ԿՈՒՅՍ
Աստղերը խորհուրդ են տալիս, որ ձեր մահճակալի դիրքը տեղափոխեք։ Այդպես ավելի հարմարավետ կքնեք, հարեւանների տանից էլ աղմուկ չի լսվի։
ԿՇԵՌՔ
Այսօր ձեր սիրելին որոշ հարցեր կլուծի ձեր փոխարեն։ Նրա մոտ այսօր դա ավելի լավ կստացվի, իսկ ձեզ խորհուրդ է տրվում չկառչել այդ ամենից եւ չտխրել, որ այսօր նրա մոտ ինչ-որ բաներ ավելի լավ են ստացվում։
ԿԱՐԻՃ
Այսօր ձեր սիրելին շատ կտխրի այն բանի համար, որ չի կարողանա լուծել ձեր խնդիրները։ Աջակցեք նրան եւ ասեք, որ ամեն ինչ կարգին է։ Իսկ խնդիրները միասին կկարողանաք հաղթահարել։
ԱՂԵՂՆԱՎՈՐ
Այսօր ձեր սիրելին չի թողնի, որ վերջացնեք ձեր խոսքը. Նրան կթվա, թե ձեզ կես բառից հասկանում է, սակայն դա այդպես չէ։ Փորձեք այնպես անել, որ նա ձեզ լսի եւ ամբողջովին հասկանա։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ
Այսօր հրաշալի օր է ընտանիքի համալրման համար։ Խոսքը միայն սեփական երեխաների մասին չէ. Դուք կարող եք տուն բերել փոքրիկ շնիկ կամ, թեկուզ, մկնիկ՝ դարձնելով նրան ձեր ընտանիքի անդամը։
ՋՐՀՈՍ
Ինչ էլ այսօր ձեզ հետ կատարվի, աշխատեք պահպանել հանգստություն եւ ձեր սիրելիին ցույց չտաք, որ ձեզ հետ մի բան այն չէ։ Այսօր նա, հատկապես, ուժեղ լինելու կարիք ունի։
ՁՈՒԿ
Այսօր ձեր մտերիմները ձեզ կվերաբերվեն այնպես, ինչպես դուք հագնված կլինեք. Օրինակ, եթե դուք մռայլ գույնի զգեստ հագնեք, ուրեմն ողջ օրը կբախվեք նրանց տհաճ դիտողություններին, իսկ վառ գույների հագուստի դեպքում տեղի կունենա ճիշտ հակառակը։