Նորարար փորձառական արվեստի կենտրոնում բացվել է Արցախի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի նկարիչների «Thirteen» ցուցահանդեսը։
Ծրագիրը հնարավորություն կտա արվեստագետներին շարունակել իրենց գեղարվեստական պրակտիկան, չնայած աշխարհի անկայուն իրողություններին եւ երկխոսության մեջ լինել Հայաստանի ներկայիս արվեստագետների հետ:
Նախագծի համակարգողը ռուսաստանաբնակ հայ նկարչուհի Բելա Պողոսյանն է։
«Մեկ ամիս մի խումբ արվեստագետներով մենք աշխատեցինք առաջացող խնդիրների ու մտքերի վրա: Անկայունության եւ կորուստների դարաշրջանում ՆՓԱԿ-ը դարձել է արվեստագետների ապաստան, մտորումների եւ գործողությունների ապահով վայր»,- պատմել է Բելան։
Ցուցահանդես կարող եք այցելել մինչեւ օգոստոսի 6-ը։