
Ռուս հայտնի բժիշկ եւ հաղորդավոր Ալեքսանդր Մյասնիկովը իր թելեգրամյան ալիքում կիսվել է խորհուրդներով այն մասին, թե ինչպես պետք է 40-ն անց մարդիկ պահպանեն առողջությունը։
Մասնավորապես, նա խորհուրդ է տվել միշտ ստուգել արյան ճնշումը, արյան մեջ շաքարի մակարդակը, տրիգլիցերիդները, խոլեստերինը։
Բժիշկը խորհուրդ է տվել նաեւ նվազեցնել աղի, շաքարի , ալյուրի, կանթնամթերքի, մշակված սննդամթերքների օգտագործումը։
40-ից բարձր անձինք իրենց սննդակարգում պետք է ներառեն բանջարեղեն, լոբի, ընկույզ, ձու, մրգեր, բացի այդ, պետք է ժպտան, լինեն ինքնավստահ եւ մոռանան տարիքի ու անցյալի մասին։