Miss America 2016-ին առաջին անգամ լեսբուհի է մասնակցում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Miss America 2016-ին առաջին անգամ լեսբուհի է մասնակցում

Miss America-ն այս տարի թեժ է լինելու։ Մրցույթի 52 մասնակիցներից (ԱՄՆ-ի 50 նահանգները գումարած Պուերտո Ռիկոյի և Վաշինգթոնի ներկայացուցիչները) կազմված խումբը պատրաստված ժամանել է Նյու Ջերսի՝ ցուցադրելու իրենց գեղեցիկ մարմիններն ու տաղանդները։ Բայց այս անգամ Miss America-ն փոքր-ինչ կտարբերվի մյուս տարիներին կայացած մրցույթներից, քանզի առաջին անգամ մասնակիցներից մեկը՝ Միսուրին ներկայացնող Էրին Օ՚Ֆլահերթին, լեսբուհի է, իսկ Միսս Միչիգանը Ասիայում ծնված Արիաննա Քուանն է։

577ff29750ca6.image

Ճիշտ է, բոլոր 52 մասնակիցներն էլ ունեն մեկ երազանք՝ դառնալ 96-րդ Miss America-ն, բայց Միսս Միսուրիի շանսերը կարծես ավելի մեծ են։ Աղջիկն արդեն հասցրել է հայտնվել համաշխարհային պարբերականների առաջին էջերին և հարցազրույցներ տալ.

1024x1024

«Ես հարգում եմ ԼԳԲՏ համայնքին և հպարտ եմ, որ դրա մասնիկն եմ։ Բայց միևնույն ժամանակ ես ունեմ նպատակներ, որոնք ոչ մի կապ չունեն իմ սեռական կողմնորոշման հետ։ Կոչ եմ անում մարդկանց հասկանալ, որ սա է իմ էությունը»,- ասել է Էրինը։

landscape-1466707025-unknown

Նշենք, որ «Miss America 2016»-ի եզրափակիչը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին։ Ժյուրիի կազմում են հայտնի երգչուհի Սիարան և Օլիմպիական չեմիպիոն, մարմնամարզուհի Գաբբի Դուգլասը։