Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
Երևան քաղաքում՝
Հուլիսի 28-ի ցերեկը, 29-31-ին, օգոստոսի 01-02-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Հուլիսի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 30-31-ին, օգոստոսի 01-02-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ:
Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ։
Օդի ջերմաստիճանը 28-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով: