Պրոդյուսեր Սերգեյ Գորոխը Teleprogramma.pro-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Ալլա Պուգաչովայի՝ ընտանիքի հետ ԱՄՆ տեղափոխվելու մտադրության մասին լուրերը։
«Կարծում եմ՝ սա հերթական հնարք է: Նա, փաստորեն, պատրաստվում էր օգոստոսին գալ Ռուսաստան և երեխաներին դպրոց տանել»,- պատմել է Գորոխը: Նա նաև իր զարմանքն է հայտնել, երբ լսել է, որ Պուգաչովան և Գալկինը իբր վաճառում են Գրյազ գյուղի իրենց ամրոցը։
Հուլիսի 27-ին ԶԼՄ-ներում տեղեկություններ սկսեցին տարածվել այն մասին, որ Մաքսիմ Գալկինն ու Ալլա Պուգաչովան մտադիր են վաճառել իրենց ամրոցը՝ Կալիֆոռնիա տեղափոխվելու համար։ Քաղաքական վերլուծաբան Եվգենի Զայցևի խոսքով՝ ամուսիններն արդեն վերագրանցում են իրենց ռուսական անշարժ գույքը։