Գիտնականները պարզել են, որ մինչեւ ոտքերի ցավը` քայլելն օգտակար է
Advertisement 1000 x 90

Գիտնականները պարզել են, որ մինչեւ ոտքերի ցավը` քայլելն օգտակար է

Չիկագոյի Հյուսիսարեւմտյան համալսարանի Ֆայնբերգ բժշկական դպրոցի հետազոտողները պարզել են, որ ծայրամասային զարկերակային հիվանդությամբ (ԾԶՀ) մարդիկ, ովքեր քայլում են անհանգստություն կամ նույնիսկ ցավ առաջացնող արագությամբ, բարելավել են քայլելու իրենց ունակությունը:

ԾԶՀ-ն առաջանում է, երբ սրտից արյուն տեղափոխող զարկերակները նեղանում են՝ նվազեցնելով արյան եւ թթվածնի հոսքը: Դա կարող է ջղաձգություն, թուլություն, հոգնածություն եւ ցավ առաջացնել ոտքերի շրջանում քայլելիս: Ախտանիշները մոտ 10 րոպե հանգստանալուց հետո անհետանում են։

Նոր հետազոտությանը, որը հրապարակվել է Ամերիկյան սրտի ասոցիացիայի ամսագրում, մասնակցել է ԾԶՀ-ով 264 մարդ, որոնք բաժանվել են երեք խմբի: Մասնակիցների միջին տարիքը 69 տարեկան էր։

12 ամսվա ընթացքում  առաջին խումբը քայլում էր տանը հարմարավետ տեմպով։ Երկրորդ խումբը քայլում էր այնպիսի տեմպերով, որը ոտքերում ախտանիշներ էր առաջացնում: Երրորդ խումբը չէր քայլում։

Հետազոտությունը պարզել է, որ 12 ամիս հետո մարդիկ, ովքեր քայլում էին մինչեւ ցավ կամ անհանգստություն ոտքերում, գրեթե մեկ միավորով ավելի բարձր են հավաքել ոտքերի ֆունկցիայի երեք թեստերում, քան այն մարդիկ, ովքեր քայլում էին հարմարավետ տեմպով եւ առանց ոտքերի ցավի: Նրանց մոտ, ովքեր քայլում էին հարմարավետ տեմպով, քայլելու արագությունը չէր բարելավվել ոչ վեց, ոչ 12 ամսվա ընթացքում:

news.am