Լյարդը մարդու ամենամեծ ներքին օրգանն է, որն անընդմեջ կատարում է տարբեր եւ բազմաթիվ խնդիրներ։ Օրգանիզմում կա միայն մեկ լյարդ (այսպես կոչված՝ չզույգված օրգան), եւ, հետեւաբար, դիսֆունկցիան, լյարդի անբավարարությունը հատկապես վտանգավոր է կյանքի համար, բացասաբար է անդրադառնում առողջության եւ բարեկեցության վրա։ Այս մասին doctorpiter.ru-ին ասել է բժիշկ Սուլթան Աժիկովը։
Լյարդի հիվանդությունները շատերին ծանոթ են, եւ դրանցից շատերը կարող են բավականին ծանր լինել՝ հեպատիտ C եւ B, լյարդի ալկոհոլային հիվանդություն, ցիռոզ, լյարդի քաղցկեղ: Նման հիվանդությունների կամ դրանց կասկածի դեպքում անհրաժեշտ է մշտական բժշկական մոնիթորինգ, կանոնավոր հետազոտություններ եւ բուժում։
Մասնագետի խոսքով՝ լյարդի հիվանդության վաղ փուլերում ախտանշանները կարող են լինել սովորական եւ ոչ ակնհայտ։
Առաջին բնորոշ ախտանիշներից են՝
- վատ ախորժակ առավոտյան կամ ողջ օրվա ընթացքում;
- սրտխառնոց, փսխում;
- ծանրություն որովայնի շրջանում;
- փքվածություն;
- փորկապություն։
Զարմանալիորեն, լյարդի դիսֆունկցիայի դեպքում նախ պետք է ուշադրություն դարձնել մաշկի վրա: Կարող է առաջանալ մաշկի քոր, քերծվածքներ։ Քորի զգացումն առավել ցայտուն կլինի որովայնի, ձեռքերի, ոտքերի, թեւատակերի հատվածում։