Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքույ գրել է.
«Ինչո՞ւ են Հայաստանում դավաճանները շատ ու ինչու ենք անընդհատ նրանց ծուղակում հայտնվում։
Աղբյուր Սերոբին թուրքերը կռվով չէին կարողանում հաղթել։ Որոշում են կաշառել Գեղաշենի Ավեին, որ նա շահի ֆիդայիների վստահությունը, ապա թունավորի Սերոբին։ Արդյունքում Սերոբը թունավորվում է, թուրքերը հարձակվում են, գլխատում նրան, եղբայրներին սպանում են, Սոսեին՝ Աղբյուր Սերոբի կնոջը, գերեվարում։
Ուրեմն, մեր թշնամիները, երբ խոչընդոտի են հանդիպում, փոխում են մեթոդները։ Փնտրում են մարդկանց, որոնք պատրաստ են դավաճանության ու նրանց միջոցով հասնում իրենց նպատակներին։ Գեղաշենի Ավեին՝ մի մեշոկ ոսկի, սրանց՝ 5-6 միլիարդ դոլա՞ր։
Արցախյան պատերազմում, Հայաստանի 3-րդ հանրապետությունում թուրքերը հանդիպեցին խոչընդոտի ու փոխեցին մեթոդը։ Փնտրեցին դավաճանների, գտան, բերեցին իշխանության, կոտրեցին բանակը, թունավորեցին բոլորիս ու հասան նպատակին։ Մեծ նպատակին հասնելը՝ հայերին վերացնելը, շարունակվում է։
Մենք ի՞նչ։ Միայն կռվում ենք, իսկ երբ խոչընդոտի ենք հանդիպում, հիմնականում ասում ենք՝ դե լավ, չստացվեց ու մոռանում ենք։ Փոխանակ փորձեինք ճկուն լինել ու գտնել նպատակին հասնելու այլ ճանապարհներ։
Մեր ազգում դավաճանները շատ են, որովհետև դավաճններին թշնամին է փնտրում ու գտնում իր նպատակներին հասնելու համար։ Մենք փնտրենք դավաճաններ մեր նպատակների համար, նրանց մոտ դավաճաններն աչք կզարնեն։
Նե՞նգ է թշնամին։ Ուրեմն, մենք պիտի ավելի նենգ լինենք։
Բայց դրա փոխարեն 131-ամյա Դաշնակցությունը, որը բոլորիցս լավ պիտի ճանաչի թուրքին, քանի որ առնվազն հինգ անգամ նրա ծուղակն է ընկել, անգամ նա չհասակացավ, թե թուրքն ով ա, թե դավաճաններն ինչպես են գոյանում և Թուրքիայի հետ կարելի է համագործակցել, երբ քո նպատակներին է անհրաժեշտ, ոչ թե նրանց արտահերթ ընտրությունների նպատակներին կամ զորավարժություններով՝ ցեղասպան նպատակների իրագործմանը։
Նկարում դավաճանված Սերոբ Վարդանյանի՝ Աղբյուր Սերոբի քանդակն է։ Մեր հերոսների պատումները մեր դասերն են, որոնք կսերտվեն»։