Հուլիսին Իսպանիայում գրանցված ծայրահեղ շոգը հանգեցրել է 2064 մարդու մահվան։ Այս մասին հայտնում է Կառլոս III-ի անվան առողջապահության ինստիտուտի կայքը։
Նշվում է, որ մահացածներից 1321-ը 85 տարեկանից բարձր են, 470-ը՝ 75-ից 84 տարեկան։ Միաժամանակ 176 մարդ եղել է 65-ից 74 տարեկան, ևս 83-ը՝ 45-ից 64 տարեկան։ Բացի այդ, մահացել է մինչև 14 տարեկան 10 երեխա։
Ինստիտուտի մահացության ամենօրյա մոնիտորինգի համակարգի տվյալները ցույց են տալիս, որ անցյալ տարի, նույն ժամանակահատվածում, այս պատճառով մահացության դեպքերը մոտ չորս անգամ ավելի քիչ են եղել: