Մարտի կեսերին եթերում կլինի «Ֆուլ հաուս» սիթքոմի նոր եթերաշրջանը: Նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը Tert.am Life-ին մանրամասներ է պատմել սիթքոմի զարգացումների մասին:
Պրոդյուսերը խոստանում է, որ նոր եթերաշրջանում սպասվում են նոր զարգացումներ: « Այս անգամ կլինի տաղավարային փոփոխություն: Չի լինի արտելը, փոխարենը կլինի Տամարայի տան լայնացում՝ կունենանք նաև ճաշասենյակ: Կլինեն նաև սյուժետային փոփոխություններ, սպասվում են նոր զարգացումներ»,- ասաց Մենչը:
Այս փուլում հեռուստադիտողներն ամենաշատ հուզող հարցը, թերևս, դերասանական կազմի փոփոխությունն է: Այսպիսով՝ հաջորդ եթերաշրջանում են լինի Իշխանիկի և Լիլիթի՝ իրականում՝ Արման Հովհաննիսյանի և Լիլի Կարապետյանի կերպարները:
«Իրենց կերպարային գծերն այս եթերաշրջանում ավարտված են: Փոխարենը կլինեն նոր դերասաններ՝ Թամարա Պետրոսյանն ու Հայկ Պետրոսյանը: Թամարայի հերոսուհին օգնելու է Սերգեյին այնպես անել, որ տիկին Տամարան բաժանվի իրենից, և նա ստանա ունեցվածքի կեսը: Թամարան ոչ այնքան խորամանկ, որքան շփոթված աղջիկ է: Հայկը կլինի Լիկայի հայրիկի ընկերոջ տղան, ով նախորդ եթերաշրջանի վերջին սերիայում նվեր ուղարկեց Լիկային: Կերպարով նա պատգամավորի որդի է»,- պատմեց Արմենը:
Նախորդ եթերաշրջանում «Ֆուլ հաուս» եկած Դրամատիկական թատրոնի դերասանուհի Քրիստինա Եղոյանի կերպարային գիծն այս եթերաշրջանում կշարունակվի: «Սա առաջին դեպքն է, երբ մենք մի եթերաշրջանում ունենքում ենք դերասան, որը շարունակում է մնալ հաջորդ եթերաշրջանում: Զառայի կերպարը սպառված չէ: Սցենարական խումբը գտնում է, որ նրա հետ կապված սյուժետային զարգացումներ կլինեն: Մի շատ կարևոր բան էլ կա՝ նրա կերպարը շատ սիրվեց հեռուստադիտողների կողմից: Վեցերորդ եթերաշրջանում նա ավելի մեծ զարգացում կունենա»,- նշեց պրոդյուսերը:
Ամբողջությամբ՝ life.tert.am