«Չեմ ուզում հետ գնամ». Օֆին՝ Հայաստանի պատմամշակութային վայրերն այցելելու մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Չեմ ուզում հետ գնամ». Օֆին՝ Հայաստանի պատմամշակութային վայրերն այցելելու մասին

Ամիսներ առաջ Ամերիկաբնակ ազգությամբ հայ երիտասարդ երգչուհի Օֆին հանրությանը ներկայացավ «Սիրտս պատրաստ ա» տեսահոլովակով, որը համատեղ աշխատանք էր Super Սաքոյի և Հակի հետ: Այժմ երգչուհին աշխատանքային ծրագրերն իրականացնելու նպատակով ժամանել է Հայաստան և իր ինստագրամյան էջում ակտիվ պատմում է Հայաստանում անցկացրած հանգստի մասին:

Երգչուհին ֆոտոշարք է հրապարակել Մայր Հայաստանի արձանի կողքին՝ կից գրելով. «Հայաստանս:
Չեմ ուզում հետ գնամ, կարոտելու եմ»:

Նշենք, որ Tert.am Life–ին տված բացառիկ հարցազրույցում երգչուհին նշել էր, որ Հայաստանում վերջին անգամ եղել է դեռևս 2014 թվականին, իսկ այս այցով բավականաչափ ոգևորված է:

Օֆին նաև հրապարակել է լուսանկարներ Գեղարդի վանք այցելելուց՝ կից գրելով. «Սա իմ Հայաստանն է»: