Վերջերս համցանցն ակտիվ քննարկում էր Դեն Բիլզերյանի հայտնի լուսանկարը, ըստ որի նա, կարծես թե, ամուսնանում էր: Դենը ոչ մի կերպ չի մեկնաբանել երկրպագուների անհանգստություններն ու ոչ մի հարցի չի պատասխանել: Ամուսնության, կանանց, պոկերի, գայթակղությունների և իր կյանքի փիլիսոփայության, առաջնահեթությունների մասին Բիլզերյանը գրել է գրքում: Այն հայերեն է թարգմանել Newmag-ը: Այս հոդվածում առանձացրել ենք գրքից 10 ցիտատ:
1. Կյանքի մոտեցում որդեգրելիս՝ պետք է դողալ ամենակարևոր հարստության` ժամանակի վրա:
2. Խաբեբայի նպատակը խաբվողին շորթելն է:
3. Հաղթելը թմրանյութի պես է, բայց երանության զգացումն ավելի երկար է տևում և ավելի մեծ կախվածություն է առաջացնում:
4. Ոչինչ ավելի հաճելի չէ, քան քո հաղթանակով պարծենալը և բոլորին ցնցելը:
5. Ցանկացած հաջողության հասնելու առաջին քայլը` պոկեր խաղալ, աղջիկ կպցնել, թե այլ բան, շատ արագ մեծ փորձ կուտակելու համար տարբերակ գտնելն է:
6. Աղջիկն ինչքան շատ է քեզ մերժում, այնքան շատ ես աչքից ընկնում:
7. Մուրալը սովորություն մի´ դարձրեք ու թույլ մի´ տվեք, որ իրավիճակը կախված լինի նրանից: Ամենաուժեղը նա է, ով պատրաստ է դուռը շրխկացնել ու գնալ:
8. Ավելի լավ է` կարճ ապրել, բայց քո ուզած ձևով, քան երկար, բայց ողորմելի կյանքով:
9. Երբ գործը հասնում է կանանց գայթակղելուն, տղաների մեծ մասն անտեսում կամ իսպառ մերժում է խելացի մոտեցումը և հույսը դնում է հաջողության վրա: Իսկ հաջողությունը, չմոռանանք, անպատրաստների համար է:
10. Վստահության արժանանալու ամենաարագ միջոցն ազնվորեն պատասխանելն է, նույնիսկ երբ գիտես, որ պատասխանդ դուր չի գա դիմացինիդ: